
Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին անվանել է նեանդրթալյան մարդիկ

ABC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին անվանել է նեանդրթալյան մարդիկ:
Բայդենն այդ հայտարարությունն արել է իր նստավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ՝ նվիրված կանանց բռնությունից պաշտպանելու մասին օրենքի ընդունման մեկ տարուն: Այդ օրենքի նախագիծը Ջո Բայդենը ԱՄՆ սենատին ներկայացրել է 1990-ական թվականներին:
Խոսելով օրենքի մասին՝ Բայդենը զգուշացրել է, որ պատրաստվում է փոքր ինչ վրդովեցուցիչ հայտարարություն անել: Դրանից հետո նա Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության անդամներին անվանել նեանդրթալյան մարդկանց ամբոխի պես մի բան:
Հանրապետականներից նրա դժգոհ լինելը պայմանավորված է օրենքում կատարված ուղղումներով, որոնք դրա գործունեությունը տարածել են ԱՄՆ-ի հնդկական բնակչության, վտարանդիների ու լեսբուհիների վրա: