
Սիրիայում բաց հակամարտություն է սկսվել Սիրիական ազատ բանակի ու Ալ-Քաիդայի զինյալների միջև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում գործող և Ալ-Քաիդայի «Սիրիայում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է իր նախկին դաշնակիցների՝ Սիրիական ազատ բանակի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այս մասին գրել է արաբական «Էլ-Վաթան էլ-Արաբի» թերթը:
Դա Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո առաջին բաց հակամարտությունն է նախկին դաշնակիցների՝ կրոնական ծայրահեղական կազմակերպությունների զինյալների և «չափավոր» Սիրիական ազատ բանակի միջև: Նշվում է, որ «Իսլամական պետությունը» մտադիր է պատժիչ գործողություն իրականացնել Սիրիական ազատ բանակի դեմ Հալեպի արևելյան արվարձանում: