
ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետները զեկույցը ներկայացրել են Բան Կի Մունին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննմամբ զբաղվող ՄԱԿ-ի փորձագետներն ավարտել են իրենց զեկույցի պատրաստումը: Այս մասին երեկ հայտարարել է փորձագետների խմբի ղեկավար Ակե Սելստրյոմը:
Զեկույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ներկայացվելու է հանգստյան օրերին, սակայն Սելստրյոմը չի կարողացել ասել, թե երբ կհրապարակվի այն: Սելստրյոմի խոսքերով՝ դա կախված կլինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի որոշումից:
Բացի այդ, Սելստրյոմը հրաժարվել է խոսել հետաքննության արդյունքներից: Փորձագիտական խմբի իրավասության մեջ չի մտնում քիմիական զենքի կիրառման համար պատասխանատուներին որոշելը: Սակայն չի բացառվում, որ զեկույցում լինի նաև այդ մասին տեղեկատվություն:
ՄԱԿ-ի փորձագետները Սիրիան լքել է օգոստոսի 31-ին և դրանից հետո զբաղված էին իրենց հավաքած տվյալները վերլուծության ենթարկելով: