
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ «Ժնև 2»-ը կանցկացվի հոկտեմբերին

France24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հուսով է Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» խաղաղության երկրորդ կոնֆերանսն անցկացնել արդեն հաջորդ ամիս. «Մենք պատրաստվում ենք դա անցկացնել հոկտեմբերին:
Ուրբաթ առավոտյան ես այդ խնդրի շուրջ հեռախոսազրույց եմ ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի համատեղ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ, ով ներկայումս գտնվում է Ժնևում: «Ժնև 2»-ի նախապատրաստման ժամանակ անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր և մասնավորապես այն, թե ով է ներկայացնելու սիրիական ընդդիմությանը և արդյոք ֆորումին մասնակցելո՞ւ է Թեհրանը»: