Բաժիններ՝

Ինքնասպան եղած 75-ամյա գյումրեցին անձամբ ճանաչել է Վալենտինա Տերեշկովային

Սեպտեմբերի 12-ին Գյումրիի 75-ամյա բնակչուհի Լ.Դելոնյանի ինքնասպան էր եղել իր բնակարանում: Փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, բնակարանի խոհանոցում հայտնաբերել էին Լ. Դելոնյանի դին՝ կախված վիճակում: Հարևանների պատմելով` Լ.Դելոնյանը բնակվում էր միայնակ, ուներ եղբայր, ով մահացել էր Ռուսաստանի Դաշնությունում:

Նա երկտող էր թողել, որտեղ գրված է եղել. «Խնդրում եմ իմ ինքնասպանության համար չմեղադրել ոչ մեկին, քանի որ ինձ սպասվում են ծանր առողջական օրեր: Իմաստ չեմ տեսնում այլևս ապրելու, շնորհակալ եմ իմ Աստծուն՝ ինձ տված կյանքի համար, լա՛վ կացեք, ժողովուրդ: Նորից եմ կրկնում՝ չմեղադրե՛լ ոչ մեկին: Քանի որ չունեմ հարազատություն, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ ժառանգություն, իմ սեփականաշնորհված բնակարանն ամբողջությամբ հանձնում եմ Գյումրիի քաղաքապետարանի բնակֆոնդին»:

168.am-ը պարզել է, որ Գյումրիում Լյուբային ճանաչել են որպես ԽՍՀՄ հերոս, աշխարհում առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի ընկերուհի: Լյուբան և Վալենտինան միասին են եկել Լենինական, ընդունվել տեղի պրոֆտեխուսումնարաններից մեկը և միասին բնակվել հանրակացարանի նույն սենյակում: Վալենտինա Տերշկովայի կյանքը մի փոքր այլ կերպ է դասավորվել. նա վերադարձել է Ռուսաստան և նվաճել տիեզերքը: Իսկ Լյուբան սիրել է գյումրեցիներին պատմել իր և աշխարհահռչակ դարձած ընկերուհու մտերմության և միասին անցկացրած հետքրքիր դեպքերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս