Թուրք դեսպանն այսօր վերադառնալու է Կահիրե

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ մոտ 20 օր առաջ Անկարա կանչված Կահիրեում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալըն այս երեկոյան կվերադառնա Եգիպտոս: Բոթսալըն խորհրդակցության համար Անկարա կանչվելու մասին օգոստոսի 15-ին Թուրքմենստանից վերադառնալիս հայտնել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Դրան նախորդել էին Եգիպտոսում զինվորականների կողմից նախագահ Մոհամմեդ Մուրսիին տապալելը և դրա հետ կապված՝ թուրք-եգիպտական հարաբերությունների սրացումը: Այն բանից հետո, ինչ Թուրքիան Կահիրեից կանչել էր իր դեսպանին, դրանից երկու ժամ անց Եգիպտոսը Կահիրե էր կանչել Անկարայում իր դեսպան Աբդուռահման Սալահադդինին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30