
ԱՄՆ սենատի հանձնաժողովն առաջարկել է Սիրիայի դեմ ռազմական գործողությունը սահմանափակել 60 օրով

Politico թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի՝ Արտաքին հարցերով հանձնաժողովն առաջարկել է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ժամկետը սահմանափակել 60 օրով՝ մեկ ամսով այն երկարաձգելու հնարավորությամբ: Բացի այդ, սենատորների առաջարկած բանաձևի նախագծով արգելվում է ցամաքային գործողություն իրականացնելը:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ իրենք նախագահին տրամադրել են անհրաժեշտ հիմքեր՝ ի պատասխան Ասադի վարչակարգի կողմից Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառման ուժեր ծավալելու համար: Մենենդեսը հավելել է, որ միևնույն ժամանակ իրենք այդ օպերացիան սահմանափակել են նեղ շրջանակներում և մասնավորապես նեղ ժամկետներում:
Ակնկալվում է, որ Սենատի հանձնաժողովում այդ բանաձևի քվեարկությունը կանցկացվի այսօր, իսկ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում բանաձևի դիտարկումը կսկսվի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ: