Բաժիններ՝

CLA45 AMG. Mercedes-Benz-ի նոր հրաշքը (լուսանկարներ, տեսանյութ)

Նյու Յորքի ավտոսալոնում ներկայացվեցին մի շարք նորույթներ, որոնց թվում առանձնանում է գերմանական ավտոարտադրության հսկա Mercedes-Benz-ի նոր մոդելը՝ CLA45 AMG-ն։

Այն անմիջապես ուշադրություն է գրավում իր ագրեսիվ արտաքինով։

Այս «մկանուտ»  սեդանին շարժման մեջ է դնում սերիական արտադրության ամենահզոր շարժիչներից մեկը։ 2 լիտր աշխատանքային ծավալով, 360 ձիաուժ հզորությամբ և 450Նմ պտտող մոմենտով շարժիչը վերցվել է Mercedes AMG-ի նախորդ մոդելից։

 

cla1

Վարորդը կարող է ընտրել վարման 3 ռեժիմներից մեկը՝ Controlled Efficiency, Manual և Sport ։ Մեքենայի առավելագույն արագությունը սահմանափակվում է 250կմ/ժ-ով։ Սա չի նշանակում, թե մեքենան սրանից ավելի արագ չի կարող սլանալ։ Պարզապես էլեկտրոնային համակարգը դա թույլ չի տա։ Իսկ 100կմ/ժ արագությանը Mercedes CLA45 AMG-ը հասնում է 4.5 վայրկյանում։

cla2

Ավելացնենք նաև, որ մեքենան բավականին ձեռնտու է՝ վառելիքի ծախսի առումով։ Հեղինակները վստահեցնում են, որ 100 կմ անցնելու համար CLA45 AMG-ը ծախսում է մոտ 7 լիտր բենզին։

cla3

Մեքենան զինված է 7 աստիճան ունեցող ավտոմատ փոխանցման տուփով և ամբողջական քարշակման 4MATIC համակարգով։ Մասնագետներն աշխատել են նաև մեքենայի անվտանգության վրա։ Մասնավորապես, բարելավվել է կայունացուցիչ համակարգը, և մեքենան այժմ իրեն ավելի վստահ է զգում կտրուկ շրջադարձերի ժամանակ։

cla4

Ենթադրվում է, որ հյուսիսամերիկյան շուկայում մեքենան կհայտնվի արդեն այս աշնանը։ Գերմանիայում դրա գինը սկսվում է 56 հազար եվրոյից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս