
Վթարի ենթարկված ավտոբուսում եղել է 17 ուսուցչուհի. Մի կին տեղափոխվել է Սևանի հիվանդանոց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան Դիլիջանի ոլորաններում «ՊԱԶ» մակնիշի ավտբուսը 2-րդ ոլորանից գլորվել և ընկել է 3-րդ ոլորանը: Ճանապարհայինոստիկանությունից tesankyun.am-ը տեղեկացել է, որվթարի պատճառն, ամենայն հավանականությամբ, արագության գերազանցումն է եղել: Դիլիջանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխվել ավտոբուսի ողևորները՝ Փարաքար գյուղի դպրոցի 17 ուսուցիչներ և ավտոբուսի վարորդը: Համեմատաբար ծանր վիճակում գտնվող մի կին տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Մյուսների վիճակը միջին ծանրության է: Սպասվում է, որ վիրավորներն առաջիկայում «շտապ օգնության» մեքենաներով կտեղափոխվեն Երևանի և հանրապետության այլ բուժհիմնարկներ: