Բաժիններ՝

Դա կլինի պատմական դիմակայություն, և մենք հաղթանակած դուրս կգանք դրանից. Բաշար Ասադ

Լիբանանյան Al Ahbar թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է զինվորական հրամանատարության հետ, որի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի ու Արևմուտքի դիմակայությունը կմտնի պատմության մեջ, և որ Սիրիայի ժողովուրդը հաղթանակ կտանի.

«Ինչպես դուք քաջատեղյակ եք, ճգնաժամի սկսզբից մենք սպասում ենք այն պահին, թե երբ է մեր գործին միջամտելու իրական թշնամին: Ես վստահ եմ, որ դուք օժտված եք բարոյական բարձր ոգով, և որ դուք լիովին պատրաստ եք յուրաքանչյուր ագրեսիա զսպելուն և հայրենիքը պաշտպանելուն: Դա կլինի պատմական դիմակայություն, և մենք հաղթանակած դուրս կգանք դրանից»:

Միևնույն ժամանակ թերթը չի նշում, թե երբ է տեղի ունեցել Ասադի ու զորահրամանատարների հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031