Բաժիններ՝

Ցիտոմեգալոն վիրուսը և հղիությունը

Ցիտոմեգալոն ինֆեկցիան անկանխատեսելի է և նենգ: Ոչ մի կերպ չարտացոլվելով իր կրողի առողջության վրա՝ այս վիրուսը կարող է ազդել պտղի զարգացմանը:

Ցիտոմեգալովիրուսը, ինչպես նաև նրա «եղբայրակիցները»՝ հերպեսը, տոկսոպլազմոզը և այլ ինֆեկցիաները կարող են ամբողջ կյանքում առկա լինել ցանկացած մարդու օրգանիզմում, սակայն երբեք իրենց ներկայության մասին ոչ մի ազդանշան չտան: Ցիտոմեգալոն ինֆեկցիայի նենգությունը կայանում է նրանում, որ այն կարող է իր առկայության մասին տեղեկացնել իր կրող օրգանիզմին հենց հղիության ժամանակ: Եվ նույնիսկ այդ ժամանակ, վնաս չպատճառելով մոր օրգանիզմին, այս ինֆեկցիան կարող է վնասել ապագա երեխային և պտղի մոտ առաջացնել մի շարք լուրջ պաթոլոգիաներ:

Սակայն անկանխատեսելի ինֆեկցիան միշտ չէ, որ նման կերպ է գործում մարդու օրգանիզմում: Վիճակագրական տվյալները հաստատում են, որ միայն 0.1% կանանց մոտ է ցիտեմեգալոն վիրուսն ակտիվանում և «հարձակվում» պտղի վրա: Շատ ավելի վտանգավոր է իրավիճակը, երբ այս վիրուսը թափանցում է կնոջ օրգանիզմ հղիության վաղ շրջանում (12-16 շաբաթ), նման դեպքում պտղի՝ վիրուսով վարակվելու հավանականությունը մեծանում է 10%-ով:

Ինչպե՞ս է տեղի ունենում պտղի վարակումը

Կարդացեք նաև

Պտղի՝ ցիտոմեգալոն վիրուսով վարակվելը կարող է տեղի ունենալ տարբեր եղանակներով, որոնց թվում՝

1. Բեղմնավորման ընթացքում, քանի որ այդ վիրուսը առկա է սերմնաբջիջների մեջ:

2. Հղիության ընթացքում ինֆեկցիան կարող է թափանցել ընկերք:

3. Հաճախ վիրուսը ապագա երեխայի օրգանիզմ թափանցում է արգանդից՝ պտղի մեմբրաններով:

4. Ծննդաբերության ժամանակ, երբ երեխան անցնում է ծննդաբերական ուղիներով:

5. Արդեն ծնված առողջ երեխան կարող է վարակվել ցիտոմեգալոն վիրուսով մայրական կաթից, քանի որ այն կարող է առկա լինել մայրական կաթում (սա պատահում է այն ժամանակ, երբ մինչ երեխայի ծնունդը՝ մայրն արդեն վարակված է լինում այդ վիրուսով):

Վարակվելուց հետո իրադարձությունների զարգացման տարբերակները

Ցիտոմեգալոն ինֆեկցիայով վարակվելուց հետո ինֆեկցիայի զարգացման ուղիները տարբեր են լինում և անհնար է այդ բոլոր տարբերակները թվարկել: Սակայն ընդհանուր մասշտաբով ավելի հաճախակի հանդիպող զարգացման տարբերակներն են՝

1. Ինֆեկցիան զարգանում է առանց նախանշանների և չի արտացոլվում երեխայի առողջության վրա: Նման դեպքում երեխան դառնում է ինֆեկցիայի պասիվ կրող և, ինչպես շատ–շատերը, շարունակելու է հանգիստ ապրել և նորմալ զարգանալ, երբևէ չիմանալով իր օրգանիզմում առկա ցիտոմեգալոն վիրուսի առկայության մասին:

2. Երեխան, չունենալով արատներ, շարունակում է մեծանալ և զարգանալ նորմալ կերպով, սակայն ցուցանիշների տվյալներով մի փոքր ետ է մնում իր տարեկիցներից:

3. Մայրական օրգանիզմի ներսում ինֆեկցիայի զարգացումը հանգեցնում է պտղի մահին, որը պատահում է հիմնականում հղիության վաղ շրջանում՝ մինչև 12 շաբաթական հղիությունը:

4. Կենդանի մնացած պտուղը ծնվում է արդեն իսկ ցիտոմեգալոն վիրուսով, որն արտահայտվում է մի շարք արատների զարգացմամբ, ինչպիսիք են՝ հեպատիտ, կենտրոնական նյարդային համակարգի և ուղեղի ախտահարում, ստամոքս-աղիքային տրակտի պաթոլոգի և այլ հիվանդություններ:

5. Որոշ դեպքերում վիրուսի վնասակար ազդեցությունն ի հայտ է գալիս երեխայի 2-4 տարեկանում: Նման դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ հոգեշարժային խանգարումներ, մտավոր հետամնացություն, խոսքի զարգացման ուշացում, խլություն և կուրություն:

Կարելի՞ է արդյոք կանխել ցիտոմեգալոն վիրուսով վարակվելը

Այս վիրուսը փոխանցվում է ոչ միայն սեռական ճանապարհով, այլ նաև կենցաղային պայմաններում: Հղի կնոջ համար մեծ վտանգ են ներկայացնում մինչև 5 տարեկան ցիտոմեգալոն վիրուսով ծնված երեխաները, քանի որ նրանք մինչև 5 տարեկան արտազատում են այդ վիրուսը շրջակա միջավայրում:

Ցիտոմեգալոն վիրուսը կարող է սրվել հղի կնոջ օրգանիզմում իմունիտետի թուլացման հետևանքով կամ իմունիտետի թուլացմանը նպաստող դեղամիջոցներ ընդունելով: Մասնագետները խորհուրդ են տալիս քիչ սոցիալական կոնտակնտեր ունենալ և բարձրացնել իմունիտետը:

Ցավոք սրտի՝ գոյություն չունի պատվաստում, որը կկարողանար կանխել ցիտոմեգալոն վիրուսի ակտիվացումը:

Հղիության ընթացքում վիրուսը իրեն զգացել կարող է տալ գլխացավով, ոչ բարձր ջերմաստիճանով և թուլությամբ:

Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց հղիանալուց առաջ համապատասխան անալիզներ հանձնել և ցիտոմեգալոն վիրուսը հայնաբերելու դեպքում բուժվել՝ նոր հղիանալ:

Եթե օրգանիզմում հայտնաբերում են ցիտոմեգալոն վիրուսը, ապա 2-3 շաբաթ շարունակ հետազոտություններ են կատարում, հետևում պտղի զարգացմանը և միջոցներ կիրառում՝ իմունիտետը բարձրացնելու համար:

Իսկ ինչ վերաբերում է դեղորայքային բուժանը, ապա նշանակում են ներերակային թարապիա իմունոգլոբուլինով, որի միջոցով փորձ է արվում կանխել երեխայի արատներով ծնվելու հավանականությունը:

Սակայն պետք է իմանալ, որ վիրուսի ռեակտիվացման դեպքում նման թերապիան չի կարող պաշտպանել պտուղը վիրուսի կործանարար ազդեցությունից: Այդ թերապիայի նպատակը ավելի շուտ վիրուսի ակտիվանալը կանխելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս