Բաժիններ՝

Նստացույցը Երևանի քաղաքապետարանի առջև շարունակվում է (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի առջև շարունակվում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստների անժամկետ նստացույցը, որի նպատակը հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի կասեցված որոշումն անվավեր ճանաչելը և այդ որոշման պատասխանատու պաշտոնյաների հրաժարականին հասնելն է:

Հիշեցնենք, որ նստացուցը սկսվեց երեկ` հուլիսի 26-ին, իսկ դրանից մեկ օր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 5 օր տևած բողոքի ցույցերից հետո, հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի` քաղաքապետարանը ժամանակավորապես կասեցնում է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը, սակայն միաժամանակ քաղաքապետը նշեց, որ հետագայում` «մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման», «տրանսպորտային  համալիրը կործանման եզր չհասցնելու» և մյուս խնդիրները լուծելու է  համար քաղաքացիները, «ցավոք», պետք է վճարեն 150 դրամ ուղեվարձը:  Սա ակտիվիստները համարում են անընդունելի գտնում են, որ քաղաքապետի որոշումն ի սկզբանե եղել է անօրինական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031