Բաժիններ՝

Արտակ Բուդաղյանը պատմել է իր առողջական վիճակի մասին ու ասել, որ բժիշկների հետ է մեկնել ծառայության

Երկարատեւ դադարից հետո այսօր գնդապետ Արտակ Բուդաղյանը galatv.am-ի հետ զրույցում պատմել է իր առողջական վիճակից: Նա ասել է, որ արդեն քիչ-քիչ կազդուրվում է եւ հունի մեջ է ընկել ու շարունակում է ծառայությունը:

Նա համաձայնել է խոսել նախապայմանով, որ չլինեն հարցեր տեղի ունեցած կրակոցներից, եղբոր սպանությունից եւ առհասարակ գործի քննությունից: Խոսելով իր առողջական վիճակի մասին, նա ասել է.

«Ես արդեն նորմալ եմ, ծառայության մեջ եմ, այնպես որ ծառայությունս էլ նորմալ է, կազդուրվում եմ երեւի»,-ասել է Արտակ Բուդաղյանը՝ խնդրելով իրեն հնարավորինս քիչ հարցեր տալ, քանի որ նախ ծառայության մեջ է եւ ապա այնքան էլ լավ չի զգում իրեն: Ապա գնդապետ Բուդաղյանն ասել է նաեւ, որ իր հետ Արցախ են մեկնել նաեւ իրեն բուժող բժիշկները, ովքեր հետեւում են իր առողջությանը։

Քրիստինա Մկրտչյան

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս