Բաժիններ՝

Մաֆիայի անդամը ձերբակալվել է գիշերազգեստով

Իտալիայի ոստիկանությունը բարում ձերբակալել է երկար ժամանակ որոնման մեջ գտնվող միաֆիայի ղեկավարներից մեկին: Նա բարում գտնվել է այդ միջավայրին ոչ հարիր հագուստով՝ գիշերազգեստով: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով AFP կայքին:

Մաֆիայի ընտանիքներից մեկի՝ կամորայի պարագլուխ Ադրիանո Մանկան, ով մեղադրվում է  թմրանյութերի մաքսանենգության մեջ ավելի քան մեկ ամիս ոստիկանությունից թաքնվել է Տորրե-դել-Գրեկոյի այդ բարում: Ոստիկանությանն այդ մասին  տեղեկացրել է անհայտ մի քաղաքացի:

Նրան գտել են բարի վաճառասեղանի ետևում գտնվող փոքրիկ խորդանոցում, որտեղ եղել է մի թախտ և  հեռուստացույց: Հանցագործին թաքցնելու համար ձերբակալվել է նաև բարի սեփականատերը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս