Բաժիններ՝

BMW X5-ի վարորդը Մալաթիայում հարվածել է մի քանի ավտոմեքենաների և դիմել փախուստի. «հերոսը» «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սիմոնի տղան է

Այսօր, հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11.00-ի սահմաններում BMW X5 մակնիշի սև գույնի 77 DD 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մալաթիա փողոցում հարվածել է LADA 20 010 մակնիշի 700 LO 07 համարանիշի, Mitsubishi IO մակնիշի 22 LT 791 համարանիշի, Wolkswagen Tuareg մակնիշի, Biora մակնիշի 10 OQ 022 հքամարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես նշված վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X5-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ըստ տեղեկությունների, փախուստի դիմած BMW X5 ավտոմեքենան պատկանում է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն «Բազազ Արտեմ» մականվամբ՝ Սիմոն Հակոբյանին: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթի-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը՝ Սաշիկ Սարդարյանի գլխավորությամբ, Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության խմբերը, ինչպես նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները և դեպքի վայրը միայն վերջիններիս շնորհիվ է, որ ոստիկանությունը կարողանում է վերցնել իր վերահսկողության տակ: Նշված փողոցում երթևեկություն ժամանակավորապես դադարեցվել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս