Բաժիններ՝

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նախաքննությունը ձգձգում են. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերյանի զորամասում մայիսի 16-ին Լյուքս Ստեփանյանի սպանության նախաքննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին երեկ մեր թերթի հետ զրույցում ասաց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը: Վերջինս իր վրդովմունքը հայտնեց քննչական մարմնի հետ կապված: Ասաց, որ քննիչ Արմեն Սմբատյանն իրեն դեռ մեկ ամիս առաջ էր վստահեցրել, որ գործը մի քանի օրից կավարտվի ու կուղարկվի դատարան, սակայն անընդհատ հետաձգվում է, ինչն իրեն անհասկանալի է:

Իշխան Ստեփանյանն ասաց նաև, որ իր հարցադրումներին, թե ինչն է պատճառը, որ ամեն անգամ իրեն խաբում են, քննիչն ասել է, թե մյուս վիրավորը՝ Հրաչյա Սարգսյանը, ի վիճակի չէ բացատրություն տալու: Թեև հիշողությունը վերականգնվել է, բայց չի հիշում այդ օրվա միջադեպը:

Իշխան Ստեփանյանը մեր թերթի միջոցով պահանջում է պատկան մարմիններից օբյեկտիվ նախաքննություն իրականացնել և մեղավորներին պատժել: Որդեկորույս հայրը հակված չէ հավատալու այն ամենին, ինչն իրեն ներկայացնում են, քանի որ քանիցս հորդորել է տեխնիկապես ցույց տալ կրակոցների այն սխեման, որով կարող էր մահացու հարված ստանալ իր որդին, սակայն դա չի արվում»:

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս