
Համատիրությունների նոր մտահաղացումը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայ չինովնիկական ստեղծագործ միտքն ամեն ինչից փող քամելու 400 «ազնիվ» եղանակ գիտի: Զորօրինակ՝ Շենգավիթ համայնքում համատիրության ղեկավարնեը բնակիչներին ապսպրում են «ԺԷԿ» բերել իրենց բնակգրքույկների «քսերոքսները», որ բնակիչների անունից վարկ վերցնեն շենքերի կարիքները հոգալու համար. բնակչի՝ համատիրությանը մուծվելիք ամենամսյա գումարի դիմաց:
Բնակիչների մեծ մասը համաձայն չէ՝ նրանք սրանում «մութ բան» են տեսնում: Գործարքի գլխին կանգնած է Շենգավիթի համատիրությունների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազարյանը, ով 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այն ընտրական հանձնաժողովի նախագահն էր, որը ԲՀԿ-ական հայտնի «բետեեռ» տիկնոջ հետ ձեռնամարտի բռնվեց:
Ինչո՞ւ եք պարտադրում բնակիչներին մասնակից լինել վարկային գծի բացման «արարողությանը»՝ հարցրինք տիկին Հասմիկին:
«Ինչ լավ բան անում ես էս ժողովրդի համար, մեկ է՝ չեն գնահատում: Որևէ մեկը որևէ մեկին որևէ բան չի պարտադրում: Դա բնակիչների ցանկությունն է. այո, վարկային գիծ ենք բացելու, բնակիչները հավաքվել են, որոշել են, ու եթե բնակիչների 51 տոկոսը համաձայն է, 49 տոկոսը պետք է ենթարկվի այդ որոշմանը»»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: