Բաժիններ՝

Տոտո Կուտունյոն հեռացվել է Новая волна – 2013 մրցույթի ժյուրիի կազմից

Իտալացի հանրահայտ երգիչ Տոտո Կուտունյոն հեռացվել է Новая волна – 2013 մրցույթի ժյուրիի կազմից: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը՝ հղում անելով վրացական «Акцент» գործակալությանը, որը զրուցել է Վրաստանը ներկայացնող մասնակցի՝ Սալոմե Կատամաձեի տատիկի հետ:

Վերջինիս խոսքով՝ Տոտո Կուտունյոյին ժյուրիի կազմից հեռացրել են ոչ սթափ վիճակում ներկայանալու համար: Այդ կապակցությամբ իր բողոքն է արտահայտել նաև Իգոր Կռուտոյը, ով 10 բալ էր գնահատել Կատամաձեի ելույթը: Հիշեցնենք, որ Կուտունյոն ընդամենը 8 բալ էր գնահատել, իսկ ժյուրիի մյուս անդամները՝ առավելագույն՝ 11 բալ:

«Որքան գիտեմ, նա քնած է եղել ելույթի ժամանակ և երբ արթնացել է, չի հասկացել՝ ինչ է կատարվում: 8 գնահատականը տեսնելով՝ ժպիտը «սառեց» Սալոմեի դեմքին, քանի որ նրա կատարումը հիանալի էր և նման գնահատականն անսպասելի էր: Այդուհանդերձ, նա բավականին կազմակերպված աղջիկ է, և շատ արագ կարողացավ հավաքվել»,- հայտարարել է Նատալիա Մագլապերիձեն և հավելել, որ Սալոմեն մրցույթին մասնակցում է ոչ թե գումարի՝ այլ հաջողության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս