Բաժիններ՝

«Չենք օգտագործում թմրանյութեր, մաքսիմում կարող ենք ծխել». Հրապարակվեց նստացույցի վարքականոնը

«Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները Երևանի քաղաքապետարանի դիմաց երեկ մինչև ուշ երեկո շարունակել են իրենց նստացույցը՝ պահանջելով «Տարոն Մարգարյանին և տրանսպորտի թանկացման մյուս պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»: Այս մասին հաղորդում է Aravot.am կայքը:

Որպեսզի խնդիրներ չունենան ոստիկանների հետ՝ ակտիվիստները նստացույցի ընթացքում հրապարակել են նստացույցի իրենց վարքային նորմերը՝ հորդորելով բոլոր մասնակիցներին հետևել դրանց. «Տարածքը պահում ենք մաքուր, աղբը թափում ենք հատկացված տեղերում: Չենք տրվում սադրանքներին, մեզ պահում ենք զուսպ, կարգապահ, ժպտում ենք, հարգալից ենք միմյանց և բոլորի հանդեպ: Բանավեճերի, խոսակցությունների չենք բռնվում ոստիկանության ներկայացուցիչների հետ: Շփումը կատարվում է միմիայն նրանց կողմից օրինական պահանջ ներկայացնելու դեպքում: Ոստիկանության հետ կապված հարցերի դեպքում միմյանց հետ որոշում ենք՝ ով է բանակցելու նրանց հետ: Չենք վիճում, չենք կոպտում ոստիկաններին, խոսում ենք նրանց հետ հարգալից՝ դիմելով՝ «պարոն ոստիկան» արտահայտությամբ… չենք օգտագործում թմրանյութեր, ոգելից խմիչքներ, մաքսիմում կարող ենք ծխել»:

Ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը Aravot.am-ին ասել է, որ իրենց համար հիմա կարևորը պատասխանատվության ինստիտուտ Հայաստանում հիմնելն է. «Որ կարողանանք նախադեպեր ստեղծել, որ այն պաշտոնյաները, որոնք իրավախախտումներ են անում, իրենց պաշտոնին ոչ պատշաճ ձևով են իրենց պահում, նման պաշտոնյաները պետք է պատասխան տան: Մասնավորապես հիմա պահանջում ենք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի, Երևան Տրանս ընկերության տնօրենի հրաժարականները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս