Բաժիններ՝

Երևան-Բաթումի գնացքի ուղևորները անվճար կստանան SIM քարտեր՝ ակտիվացրած ռոումինգով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բջջային կապի օպերատոր Վիվա-Սելլ ՄՏՍ-ի հետ համատեղ Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներին մատուցում է նոր ծառայություն:

Այսուհետ ննջավագոնի ուղևորներն անվճար կստանան սիմ քարտեր՝ ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ: «Զանգ Հայաստան» ծառայության գինը կազմում է ընդամենը 55 դրամ/րոպե:

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ու Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն օգտվում են անվճար Wi-Fi կապից, որը գործում է ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն իրագործում է իր քաղաքականությունն՝ ուղղված ուղևորների սպասարկման որակի ու տեղական և միջազգային հաղորդակցություններում գնացքների հարմարավետության շարունակական բարձրացմանը: Այդ նպատակով երկաթուղում աշխատանքներ են տարվում շարժակազմի թարմացման, մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնման, գնացքների արագության բարձրացման  ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031