Բաժիններ՝

Բնակարանը տակնուվրա անելով՝ տանտիրուհին գողության պատրանք էր ստեղծել

Հունիսի 27-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Քոչարի փողոցի 7 շենքի բնակչուհի, 1967 թ. ծնված Գոհար Թ.-ն և հայտնել, որ իրենց բնակարանի իրերը խառնված են:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.00-ից մինչև ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալու գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ մուտք են գործել 4-րդ հարկում գտնվող բնակարան, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում մի քանի օր անց պարզվել է, որ այդ բնակարանում գողության փորձ իրականում չի կատարվել, այլ նշված բնակարանի սեփականատեր Հայկանուշ Պ.-ն նույն բնակարանում բնակվող դստեր և վերջինիս ամուսնու հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ, երբ վերջիններս տանը չեն եղել, ննջասենյակի պահարանի պարունակությունը թափել է գետին, բացել հյուրասենյակի պահարանները՝ ստեղծելով գողության պատրանք:
Հայկանուշ Պ.-ն նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031