
«ԱԿ-74» ինքնաձիգ, 3 նռնակ, 2 պահունակ` լիցքավորված 60 փամփուշտով և 90 փամփուշտ` Շախմատի տան պատի տակ

Հունիսի 22-ին, ժամը 11.48-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Շախմատի տան պատի տակ, հանձնելու նպատակով, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՌԳԴ-5» նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: