
Լիվերպուլը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում

Անգլիական «Լիերպուլը» Դոնեցկի «Շախտյորի» հետ համաձայնության է եկել ուկրաինական թիմի և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Այս մասին տեղեկացնում է championat.com կայքը՝ հղում անելով մերսիսայդյան ակումբի տրանսֆերային լուրերը հրապարակող LFC Transfer Update-ի Twitter-ի էջին:
«Բացառիկ. «Լիվերպուլը» 20 մլն ֆունտ ստերլինգով համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում»,- գրված է LFC Transfer Update-ի Twitter-ի էջում: Նշենք, որ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը