Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Գրողների միությունում
Անվանի արձակագիր, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 14.30-ին՝ Հայաստանի Գրողների միության դահլիճում:
Հոգեհանգիստը՝ նույն օրը, ժամը 18.00-ին Աշնակ գյուղում: Հուղարկավորությունը հունիսի 16-ին ժամը 14.00-ին Աշնակ գյուղում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ հունիսի 14-ին, ինքնասպան է եղել ճանաչված մտավորական, գրող Վրեժ Իսրայելյանը։
րասեղանի վրա հայտնաբերվել է նամակ, որում Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: Նշենք նաև, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ պարզվել է, որ Վրեժ Իսրայելյանի մոտ առկա է խորացված քաղցկեղ: Նրա հարազատները պատրաստվում էին նրան տեղափոխել արտասահման` բուժումը կազմակերպելու նպատակով: