Բաժիններ՝

«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»,- ինքնասպանությունից առաջ գրել էր Վրեժ Իսրայելյանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ հունիսի 14-ին, ինքնասպան է եղել ճանաչված մտավորական, գրող Վրեժ Իսրայելյանը։

Shamshyan.com-ը որոշ մանրամասներ է հաղորդել դեպքից.  առավոտյան 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի: Օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին, ում աջ ձեռքին հրազեն է եղել:

Կայքը նաև գրում է, որ գրասեղանի վրա հայտնաբերվել է նամակ, որում Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:

Նշենք նաև, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ պարզվել է, որ Վրեժ Իսրայելյանի մոտ առկա է  խորացված  քաղցկեղ: Նրա հարազատները պատրաստվում էին նրան տեղափոխել արտասահման` բուժումը կազմակերպելու նպատակով:

168.am-ի  ցավակցում է Վրեժ Իսրայելյանի ընտանիքին և հարազատներին:

լուսանկարները՝ Գ. Շամշյանի

vrez2 vrej1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս