
Հունիսի 26-ին Բաքվի զորահանդեսում առաջին անգամ կցուցադրվեն ՌԴ-ից գնված Т-90С տանկերը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 26-ին կայանալիք զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվելու են Т-90С տանկեր: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Այդ տանկերը Ռուսաստանից գնվել են 2011 թվականին: Նշվում է, որ 2011 թվականի զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են Т-72 տանկեր, որոնք արդիականացումից հետո անվանվել են «Ասլան»: Հունիսի 26-ին Ադրբեջանում նշելու են զինված ուժերի կազմավորման 95-ամյակը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե հունիսի 26-ի զորահանդեսում առաջին անգամ ցուցադրվելու են Իսրայելից գնված անօդաչու թռչող սարքեր: