Ռուսաստանը C-300-ների փոխարեն Իրանին առաջարկել է Тор-М1Э ՀՕՊ-ի համակարգեր

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Մոսկվան պատրաստ է եղել C-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն Իրանին հատկացնել Тор-М1Э հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր, սակայն Թեհրանին ձեռնտու չի եղել այդ առաջարկը:

Այն բանից հետո, ինչը Ռուսաստանը հրաժարվեց Իրանին հատկացնել C-300 համալիները, Թեհրանը Рособоронэкспорт-ի դեմ դիմեց Ժնևի կոմերցիոն միջնորդ դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Նշվում է, որ Ростех պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը խոստովանել է, որ Ռուսաստանը շատ քիչ հնարավորություններ ունի այդ դատը շահելու համար:

Թերթն ընդգծում է, որ հասկանալով, որ պարտվելու ռիսկը մեծ է՝ Ռուսաստանին իշխանություններն Իրանին առաջարկել են հարցը լուծել խաղաղությամբ՝ C-300-ների փոխարեն հատկացնելով Тор-М1Э ՀՕՊ-ի համակարգեր: Рособоронэкспорт-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանը ձգտում է հասնել նրան, որ Թեհրանը հետ վերցնի իր հայցը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին օրեր առաջ հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է խուսափել Իրանի հայցից, եթե կատարի C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանագրի կետերը:

Ի դեպ, С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար: Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:

Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել:

Տեսանյութեր

Լրահոս