Բալի բուժիչ հատկությունները
Բալն իր առողջարար հատկություններով նպաստում է տեսողության լավացմանը, մարսողական համակարգի բարելավմանը, ունի հակածերացման հատկություններ և պաշտպանում է տարբեր ինֆեկցիաներից: Բալը, որի գիտական անունը Prunus Avium է, համարվում է ամենօգտակար մրգերից մեկը: Դեռ հնում բալենու ծաղիկներն ասոցիացվում էին ծնունդի, ամուսնության, հիշարժան դեպքերի, հերոսների և հերոսուհիների մահվան լուրն ազդարարելու հետ:
Բալի բուժիչ հատկությունները
Հակածերացման հատկություններ և ազատ ռադիկալներից պաշտպանում
Բալը պարունակում է հակաօքսիդանտներ, ինչպիսիք են վիտամին C-ն և ֆլավոնոիդները: Այս հակաօքսիդանտները չեզոքացնում են ազատ ռադիկալներին և պաշտպանում մեզ տարիքի հետ առաջացող առողջական խնդիրներից, որոնցից են նյարդային համակարգի և սրտի աշխատանքի թուլությունը, տեսողության վատթարացումը, մակուլադեգեներացիան, մաշկի կնճռոտվելը, լիբիդոյի պակասը, հաստ աղիի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, անքնությունը: Հակաօքսիդանտները` կարոտենոիդները և ֆլավոնոիդները վերականգնում են ազատ ռադիկալների` մեր օրգանիզմին հասցրած վնասները:
Ինֆեկցիաներ և ցածր իմունային համակարգ
Բացի նրանից, որ հակաօքսիդանտները պաշտպանում են մեր օրգանիզմն ազատ ռադիկալներից, վիտամին C-ն, կարոտենոիդները և ֆլավոնոիդները բարձրացնում են իմունային համակարգը և պաշտպանում օրգանիզմը բակտերային, սնկային և վիրուսային ինֆեկցիաներից` մասնավորապես հաստ աղիի, միզուղիների տրակտի, աղիների ինֆեկցիաներից: Այս հակաօքսիդանտները պաշտպանում են գրիպից, բուժում են մրսածությունը և հազը:
Աչքերի խնամք
Բալի մեջ առկա հակաօքսիդանտները պաշտպանում են աչքերն ազատ ռադիկալների վնասից, տեսողության վատթարացումից, մակուլադեգեներացիայից, աչքերի չորությունից: Այս հակաօքսիդանտները հանգստացնում են աչքերը, նվազեցնում բորբոքվածությունը, կարգավորում աչքի ճնշումը և պաշտպանում աչքերն ինֆեկցիաներից:
Ուղեղի ֆունկցիա և նյարդային համակարգ
Բալի մեջ առկա ֆլավոնոիդները և կարոտենոիդները բարելավում են ուղեղի աշխատանքը, լավացնում հիշողությունը և ապահովում ուղեղի ակտիվությունը: Հայտնի է, որ տարիքի հետ ազատ ռադիկալները դանդաղեցնում են ուղեղի աշխատանքը: Ովքեր չեն ցանկանում մեծ տարիքում ունենալ վատ հիշողություն և ուղեղի աշխատանքի դանդաղեցում, նրանց խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել բալ: Բալի մեջ առկա հակաօքսիդանտներն արդյունավետ են Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդության, դեպրեսիայի, հիասթափության, սթրեսի բուժման համար:
Փորկապություն և մարսողություն
Բալի մանրաթելը թեթևացնում է փորկապությունը, իսկ նրա թթուները նպաստում են մարսողության կարգավորմանը: Ֆլավոնոիդներն առաջացնում են մարսողական հյութ, որն էլ իր հերթին՝ ներծծում է սննդարար նյութերը:
Քաղցկեղ
Բալի ֆլավոնոիդները, կարոտենոիդները և վիտամիններ A-ն և C-ն պայքարում են քաղցկեղի դեմ: Այս սննդարար նյութերը ոչնչացնում են քաղցկեղածին բջիջները, կանխում նոր քաղցկեղածին բջիջների առաջացումը: Հիշեցնենք, որ քաղցկեղածին բջիջների առաջացմանը նպաստում են հենց ազատ ռադիկալները:
Սրտի հիվանդություն
Բալի սննդարար նյութերը` հակաօքսիդանտները, վիտամինները, իսկ հանքանյութերից՝ ֆոսֆորը պաշտպանում են սիրտն այն բոլոր վնասներից, որ կարող են հարուցել օքսիդանտները: Այս սննդարար նյութերն ապահովում են սրտի կայուն աշխատանքը, կանխում արյունատար անոթների պատերի հաստացումը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և կարգավորում արյան ճնշումը: Բալն ամրացնում է սրամկանը:
Այլ բուժիչ հատկություններ
Ինչքան մուգ է բալի գույնը, այնքան այն ավելի առողջարար է: Բալի մուգ գույնով է պայմանավորված հակաօքսիդանտների քանակը: Բալը հանդիսանում է նաև էներգիայի աղբյուր, քանի որ այն պարունակում է ֆրուկտոզա, որը վնաս չի հասցնում շաքարախտով տառապող հիվանդներին: Բալը կանխում է բերանի ինֆեկցիաները և բերանի խոռոչի տհաճ հոտը: Այս մրգի մեջ առկա ֆլավոնոիդները և թթուները հանդիսանում են նաև ախորժակի գրգռիչներ: Բալը պաշտպանում է նաև այնպիսի ինֆեկցիաներից, ինչպիսիք են խոզուկը, կարմրուկը: