Ճամպրուկ, որը հնարավոր չէ կորցնել
Ճամփորդությունների ժամանակ ամենատհաճ բանն, իհարկե, ճամպրուկի կորուստն է, սակայն AirBus Bag2Go-ն երբեք չի կորի: Այն հագեցած է GPS-ով, միկրոսխեմային բջջային կապով. ինչպես նաև՝ էլեկտրոնային պիտակով: Նման ճամպրուկը կորցնելու համար հարկավոր է մեծ ջանքեր գործադրել, գրում է computerra.ru-ն:
Այս ամենը հիմնականում արվում է նրա համար, որպեսզի օդանավակայանի ավտոմատացված համակարգերը ճանաչեն ուղեբեռը: Սակայն բացի դրանից՝ ճամպրուկի սեփականատերը նույնպես կարող է iPhone-ի հատուկ հավելվածի միջոցով հետևել և տեղեկանալ, թե տվյալ պահին որտեղ է գտնվում իր ճամպրուկը։
Սա դեռ ամենը չէ, մասնագետները նախատեսում են ստեղծել նաև հատուկ սանդղակ, որի միջոցով ուղևորը կարող է իմանալ իր ուղեբեռի ծանրությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը,նման նորարարություն ստեղծել են նաև հայ մասնագետները. հայերեն ծրագիր, որի միջոցով կարելի է պիտակավորել և գտնել ձեր իրը: