Մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած արմավիրցիներին աջակցելու նպատակով, պետական աննախադեպ օժանդակությանը զուգահեռ, մենք հանդես եկանք կոչով` բարոյական և նյութական օգնություն ցուցաբերել տուժածներին:
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան 7 շենքի բակում դարն ապրած ծառը քամուց ընկել է բակում կայանված BMW մակնիշի՝ 15 ՕՏ 906 համարանիշի ավտոմեքենայի վրա:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 1-ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը երեկվա համեմատ չի փոխվել և կազմել է 417.48 դրամ (երեկ փոխարժեքը 417.5 դրամ էր)։
Չխախտելով 17 տարվա բարի ավանդույթը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) լավ բարեկամ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը 200 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակներ հատկացրեց ՀՊՃՀ 12 ուսանողների:
Ի. Զաքարյանն այս մասին զեկուցել է ՀՀ նախագահին, արդյունքում՝ ծրագրերի իրականացման տնօրեն Արա Հովսեփյանն ազատվել է աշխատանքից:
Տեղում չգիտեմ՝ ինչ եղավ, շոկի մեջ հայտնվեցի, երբ ժպտալով մտա ոստիկանություն, և նա ինձ հայհոյեց, հետո սկսեց խփել, խփել ու խփել, իսկ ես էլ սրտի պրոբլեմ ունեմ, ընկա միանգամից շոկի մեջ: Չգիտեմ… պետի տեղակա՞լն էր, թե՞ ով էր. Սիմոնյան էր ազգանունը, հիշում եմ, որ շտապօգնությունը եկել էր ինձ տանելու, միայն երկու ժամ իրենք թղթաբանությամբ էին զբաղված, որ ես տեղում մեռնեի, չհասնեի երևի հիվանդանոց:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 08.04-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին:
Հունիսի 1-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում (թիվ 3-րդ ծննդատան մոտակա նորակառույց շենք) քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով նորակառույց շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քանի որ հունիսի 1-ին Գյումրիի քաղաքապետարանում բացվելու և շահագործման է հանձնվելու երկրորդ և երրորդ հարկերի աջ թևը, նաև նիստերի դահլիճը, asparez.am-ը քաղաքապետարանի պաշտոնյաներից փորձել է ճշտել, թե ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացրել այդ հարկերի հիմնանորոգման համար:
Տեսահոլովակը պատրաստել և հիմնադրամին է նվիրել «Շարմ» ընկերությունը: Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է: Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի հայ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, դերասաններ, մտավորականներ, դիրիժորներ և այլք:
Այսօր` հունիսի մեկին, Մոսկվայի պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում բռնկվել է հրդեհ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատաքննությունը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց գործով վկա, Պարույր Հայրիկյանի հարևան Խաչատոր Ջանազյանը:
Հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր:
13-ամյա Աննան (անունը փոխված է) հուզված կրկնում էր երգի բառերն ու պատրաստվում իր ելույթին: Հունիսի 1-ին իր ընկերների և մյուս հյուրերի համար երգել է «Արևների ժպիտը» երգը:
Երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, news.am-ի նախաձեռնությամբ, Երևանի Մանկական զբոսայգում քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները պաղպաղակ են վաճառում, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին:
Համառ ջանքերից, դիմադրություն կամ դրա իմիտացիա ցուցաբերելուց հետո Հայաստանը չկարողացավ չենթարկվել Ռուսաստանի ճնշմանը և դե ֆակտո միանում է Մաքսային միությանը
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստ քիչ առաջ հետաձգվեց մինչև հունիսի 7-ը:
Այսօր՝ հունիսի 1-ին Երևանում՝ Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է արդեն երկրորդ ամենամյա TEDxKids@Yerevan միջոցառումը: Միջոցառման խորագիրն այս տարի հետրյալն է. «Մտածիր ինչպես երեխա» (Think Like A Kid):
Անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան այս տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական քննություն: Դատական նիստի ընթացքում հարցաքննվում են գործով վկաները:
Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը:
Հունիսի 1-ին և 2-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ղ. Աղայանի «Անահիտ» առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի բոլոր հավելվածները կարելի է բեռնել անվճար App Store-ից
Հունիսի 1-ին, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի, Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի ճոպանուղու մոտակայքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ վարչատարածքային բաժանման մասին հայեցակարգի շուրջ շուտով կսկսվեն քաղաքական քննարկումներ: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազ Դ.ին, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով
Ընկերությունը զգուշացնում է, որ խնդիրների դեպքում բաժանորդները կարող են անջատել և կրկին միացնել բջջային հեռախոսը:
Նրանք առաջին անգամ են հանդիպում մեկ ֆորումի շրջանակներում այն բանից հետո, ինչ հաստատվեց նրանց թեկնածությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: