
Փոխարժեքն «անշարժացել» է

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 1-ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը երեկվա համեմատ չի փոխվել և կազմել է 417.48 դրամ (երեկ փոխարժեքը 417.5 դրամ էր)։ Հիշեցնենք, որ փոխարժեքը կայուն է 3-րդ օրն անընդմեջ։
Բորսայում վաճառվել է 1 միլիոն 950 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը միջինում կազմում է 416 դրամ, վաճառքինը՝ 419 դրամ: