
«Շնորհակալություն ոստիկանությանը` օպերատիվ արձագանքի և մարդասիրական վերաբերմունքի համար». նամակ ՀՀ գյուղատնտեսության նախարարից

ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ
Վլադիմիր Գասպարյանին
Մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած արմավիրցիներին աջակցելու նպատակով, պետական աննախադեպ օժանդակությանը զուգահեռ, մենք հանդես եկանք կոչով` բարոյական և նյութական օգնություն ցուցաբերել տուժածներին:
Ոստիկանությունն առաջիններից էր, որ արձագանքելով մեր կոչին՝ կարկտահարությունից տուժած գյուղացիների աջակցման համար բացված հիմնադրամին փոխանցեց ավելի քան 20 միլիոն դրամ:
Մենք շնորհակալություն ենք հայտնում օրեցօր բարեփոխվող մեր ոստիկանությանը` իրեն հատուկ օպերատիվ արձագանքի և մարդասիրական վերաբերմունքի համար:
Հայրենի ոստիկանը կանգնելով տուժած արմավիրցիների թիկունքին՝ մեկ անգամ ևս ապացուցեց, որ մեր պետության ու նրա բոլոր քաղաքացիների պաշտպանն է` ցանկացած իրավիճակում, մեկը` մեզնից:
Խորին հարգանքով`
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Սերգո Կարապետյան