Առաջիկա տարիներին Ռուսաստանը կհեռանա Կովկասից. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համոզված է, որ Ռուսական կայսրությունը մոտակա տարիներին հեռանալու է Կովկասից: Այս հայտարարությունը Սաակաշվիլին արել է վրացի զինվորականներին պարգևատրելիս.
«Հիշեք իմ այս խոսքերը. ժողովրդագրական, տնտեսական ու քաղաքական բազմաթիվ գործոնների պատճառով Ռուսական կայսրությունն առաջիկա տարիներին կհեռանա Կովկասից և այլևս չի մտածի Վրաստանի մասին:
Վրացական բանակը 2008 թվականին հրաշք գործեց: 2008 թվականի պատերազմում մենք բացարձակապես ճիշտ էինք: Մենք չպետք է մոռանանք մեր ճշմարտացի լինելը, որ մենք եղել ենք ագրեսիայի զոհեր»: