Թուրքիան անվտանգության պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան որոշել է Սիրիայի հետ սահմանին` Ջիլվեգյոզուի անցակետի շրջանում, 2.5 կիլոմետր երկարությամբ պատ կառուցել: Այդ անցակետում փետրվարի 11-ին պայթեցվել էր ռումբով բեռնված մի ավտոմեքենա:

Թուրքիայի առևտրի ու մաքսային գործերի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ իր գերատեսչությունը արձանագրություն է ստորագրել՝ զինված ուժերի հետ տվյալ նախագծի իրագործման համար: Նա հավելել է, որ անցակետի աջ և ձախ կողմերում կաառուցվելու են արգելափակոցներ՝ պատի և վանդակացանցի տեսքով, ինչպես նաև տեղադրվելու են դիտարկման սարքեր:

Նախարարի կարծիքով՝ այդ ամենը կբարձրացնի տվյալ շրջանում անվտանգության մակարդակը և կնվազեցնի սահմանի ապօրինի հատման դեպքերը: Յազըջըն հայտարարել է, որ ամբողոջովին նորոգվելու են սիրիական սահմանի մյուս անցակետերը (Յայլադաղ, Քարքամըշ և Աքչաքալե)՝ համալրվելով դիտարկման ժամանակակից սարքերով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031