Բաժիններ՝

Դամասկոսը սկզբունքորեն համաձայնվել է մասնակցել Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսից ստացվել է սիրիական կառավարության սկզբունքային համաձայնությունը՝ Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.

«Սիրիական իշխանությունները պատրաստ են մասնակցել միջազգային կոնֆերանսին՝ սիրիացիների կողմից երկրի ու տարածաշրջանի համար կործանիչ հակամարտության կարգավորման ուղիները գտնելու համար:

Նման հանդիպման անցկացումն իրական հնարավորություն է ընձեռում դադարեցնել արյունահեղությունն ու սիրիացիների տառապանքները, Սիրիային ապահովել խաղաղ, ժողովրդավար ապագա: Այդ հնարավորությունը չպետք է բաց թողնվի:

Մոսկվան հուսով է, որ սիրիական ընդդիմությունը կորոշի առանց նախապայմանների մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին: Առավել անհետաձգելի առաջադրանք է հանդիսանում առանց նախապայմանների ընդդիմության բանակցային թիմի ձևավորումը՝ ֆորումին մասնակցելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031