Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատարը Դինքի գործով վերստին կարող է հայտնվել դատարանում

Թուրքական Sol Haber լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Հանրապետական գլխավոր դատախազությունը պահանջել է վերստին դատարան բերել Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին հրամանատար, գնդապետ Ալի Օզին և վեց ժանդարմների:

Վերջիններս, չնայած նրան, որ նրանք նախապես իրազեկվել են հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքին սպանելու ծրագրի մասին, այդ անձինք ցուցաբերել են ծառայողական անփութություն և չեն կանխել սպանությունը:

Դատախազությունը նոր փաստեր է հայտնաբերել, որոնք վկայել են, որ տվյալ անձինք փաստաթուղթ էին կեղծել՝ սպանությունը կոծկելու համար: Դրա հետ կապված՝ պահանջվում է վերստին քննել Ալի Օզի և մյուսների գործը, որոնց սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Սրանից առաջ Տրապիզոնի դատարանն Ալի Օզին և Մեթին Յըլդըզին դատապարտել էր 6-ական տարի ազատազրկման, իսկ մյուս 4-ին՝ 4-ական ամիս ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս