
ԺՀԿ-ը մասամբ համաձայնվել է հաջորդ տարվա ընտրությունները միասին անցկացնելու մասին Էրդողանի առաջարկին

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն (ԺՀԿ) աջակցել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկին՝ հաջորդ տարի միանգամից 3 ընտրություն միասին անցկացնելու մասին:
Դրա հետ մեկտեղ ԺՀԿ-ն արել է հակաառաջարկ, որը փոխում է խաղի կանոնները: ԺՀԿ փոխնախագահ Գյուրսել Թեքինը հայտարարել է. «Եկեք տեղական ինքնակառավարման ընտրություններն ու ընդհանուր ընտրություններն անցկացնենք 2014 թվականի մարտի 30-ին:
Եկեք գումար չծախսենք դրա վրա: Եթե վարչապետն այդքան ձգտում է հանրաքվե անցկացնելուն, ապա մենք միևնույն ժամանակահատվածում կանցկացնենք երկու ընտրական կամպանիա:
Միաժամանակ երկու (ՏԻՄ և հանրաքվե) ընտրությունների անցկացումից հետո կմնա նախագահական ընտրությունների հարցը, ինչը կարող է անցկացվել գրաֆիկի համաձայն»: