ԵԽԽՎ նախագահը մայիսի 26-ին կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը մայիսի 26-ին պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը:

Իր ադրբեջանական այցի շրջանակներում Մինյոնը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջնորդների, խորհրդարանական հանձնաժողովների մի շարք անդամների հետ:

Ակնկալվում է նաև, որ Մինյոնը հանդիպումներ է ունենալու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են ԵԽ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարցը:

Մինյոնի ադրբեջանական այցն ավարտվելու է մայիսի 28-ին: Նշվում է, որ Ադրբեջանից հետո Մինյոնն այցելելու է նաև Վրաստան ու Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031