Բաժիններ՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին

Մայիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգին:

 

Հանդիպմանը ՎԶԵԲ-ի ղեկավարը շնորհավորել է Վահրամ Ավանեսյանին էկոնոմիկայի նախարարի և ՎԶԵԲ-ի Հայաստանի կառավարչի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխշահավետ համագործակցությանը:

 

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում  իրականացվող  և  առաջիկայում նախատեսվող  ծրագրերը:

 

Էկոնոմիկայի նախարարը մեծապես կարևորելով ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը առաջարկել է ներառել նաև արդյունաբերության, ագրոբիզնեսի և տնտեսության այլ ոլորտները իրենց հետաքրքրությունների շրջանակում: Նախարարն անդրադարձել է նաև բանկի կողմից վարկավորման մատչելության հնարավորություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս