Հերթական ընտրությունները ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանում տեղի է ունենալու հերթական ընտրությունը: Հունիսի 20-ին ԵՊՀ ամենամեծ ֆակուլտետներից մեկի՝ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություններն են:

Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ`5 տարի ժամկետով։

Թեկնածուն կարող է ինքնառաջադրվել կամ առաջադրվել ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) կողմից:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031