Բաժիններ՝

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահներ Բարաք Օբամայի ու Սի Ծինփինի առաջին հանդիպումը տեղի է ունենալու հունիսին, Կալիֆոռնիայում: Այս մասին հայտարարել են երկու երկրների իշխանությունները:

Մասնավորապես, Բարաք Օբամայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 7-8-ին, Ռանչո Միրաջ քաղաքում: Ենթադրվում է, որ այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների, ԿԺԴՀ-ի, Սիրիայի, կիբերանվտանգության հարցերը և Հարավ-չինական ծովում առկա լարվածությունը:

Դա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն այն բանից հետո, ինչ Սի Ծինփինն այս տարվա մարտին նշանակվեց Չինաստանի նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031