Բաժիններ՝

Զինծառայողը կրակելու համար կալանավորվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր առաջ միջադեպ էր գրանցվել Գեղարքունիքի մարզի Մարտունու N զորամասում: Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:

ժամկետային զինծառայողին զայրացրել է այն փաստը, որ պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանը հրամանատարին զեկուցագիր է գրել՝ հերթապահության ժամանակ մաքրությունը չպահպանելու վերաբերյալ:

Ըստ «Փաստինֆոյի»՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին  մասով: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ Մ. Խուդավերդյանը կալանավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031