
Ես ավելի շատ վախենում են ռուսական քարոզչությունից, քան՝ ռուսական բանակից. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ նախագահական նստավայրում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտահոգ է Վրաստանի արևմտամետ կողմնորոշման կորստից.
«Վերջին շրջանում Վրաստանում առաջացել են հարցեր՝ կապված ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ: Մարդիկ արդեն հարցնում են, թե իրենց ինչ են տվել ԱՄՆ-ն ու Եվրոպան, թող նրանք չխանգարեն իրենց, և այդ դեպքում իրենք ավելի շատ բան կստանան Ռուսաստանից:
Ռուսաստանը միայն ստրկացրել է Վրաստանը և խլել է նրա տարածքները: Պետք չէ որևէ լավ բան սպասել նրանից: Ես ավելի շատ վախենում են ռուսական քարոզչությունից, քան՝ նրա բանակից, քանի որ այդ բոլոր հայտարարություններն ուղղված են մեր արտաքին կողմնորոշման քայքայմանը:
Վրաստանը մշտապես համակրել է Արևմուտքին և ստացել է նրա աջակցությունը, ինչը երկիրը փրկել է ռուսական ագրեսիայի ժամանակ: Մարտերի ժամանակ մեզ մոտ ժամանեց եվրոպական 6 երկրի առաջնորդ, իսկ ԱՄՆ-ն իր ինքնաթիռներն ու ռազմանավերն ուղարկեց Վրաստան: Եթե Վրաստանը կորցնի այդ համակրանքը, ապա կկործանվի»: