
Վրաստանը լուրջ խնդիրներ ունի հարևան երկրների հետ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ նախագահական նստավայրում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը լուրջ խնդիրներ ունի հարևան երկրների հետ.
«Կանգնեցված է «Ախալքալաք-Կարս» երկաթուղու կառուցումը, շատ մեծ է Ադրբեջանի հետ հարաբերություններում ռազմավարական աղետը, Թուրքիայի կողմից կասեցված են մի ամբողջ շարք ներդրումային նախագծեր:
Ես անձամբ շատ եմ մտահոգվում, և հուսով եմ, որ կառավարությունը նույնպես մտահոգ է: Դա այն ամենն է, որի վրա մենք այդքան երկար աշխատել ենք և չենք ցանկանում, որ այդ ամենը նետվի ջուրը: Վրաստանը չի կարող իրեն ճոխություն թույլ տալ՝ գտնվելով միջազգային մեկուսացման մեջ»: