
Բաքվում լրագրողուհու են ծեծել

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Լրագրողների անվտանգության ինստիտուտի աշխատակցուհի Վաֆա Նագին: Այս մասին լրագրողուհին գրել է Facebook-ի իր էջում:
Դրանում նա նշել է, որ Բաքվի մետրոպոլիտենի «Հունվարի 20» կայարանի մոտ իր վրա են հարձակվել երկու տղամարդիկ և սկսել են ծեծել իրեն.
«Ես ընկա որովայնիս ստացած ուժեղ հարվածներից հետո, հագուստս պատռվել էր: Ապա կորցրեցի գիտակցությունս: Գիտակցության գալով՝ դիմեցի ոստիկանական բաժանմունք, սակայն ստացա բացասական պատասխան:
Նրանք պատասխանեցին, որ չեն կարողանում գտնել տեղի ունեցած մեղավորներին: Սա իմ հետ պատահած նմանատիպ առաջին դեպքը չէ, և ես չեմ կարողանում պաշտպանել իմ իրավունքները՝ որպես քաղաքացի»:
Վաֆա Նագին չի հայտնել հարձակման հավանական դրդապատճառների մասին: Անհայտ է մնում, թե արդյոք լրագրողուհի վրա հարձակվել են նրա մասնագիտական գործունեությա՞ն, թե՞ անձնական պատճառներով: