
Իրաքի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել Թուրքիայից PKK-անների վերադարձին

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳՆ-ը մեկնաբանել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից Թուրքիայի տարածքը լքելու գործընթացի սկսվելը: Իրաքի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ցանկանում PKK-անների վերադարձը՝ ընդգծելով, որ դա Թուրքիայի ներքին խնդիրն է:
Իրաքի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հյուսիսային Իրաք քաշվող PKK-անները սպառնալիք են հանդիսանում իրաքցիների համար: Թուրքական թերթն ընդգծել է, որ Իրաքի ԱԳՆ-ն այս հայտարարությամբ ուղերձ է հղել նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությանը:
Իրաքի ԱԳՆ-ն PKK-անների կողմից երկիր ներթափանցելը որակել է որպես իր տարածքին միջամտություն՝ ընդգծելով, որ դա հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Պաշտոնական Անկարան անմիջապես պատասխանել է Բաղդադին.
«Անհրաժեշտ է անհանգստանալու փոխարեն երջանիկ լինել: PKK-աններն Իրաքից են եկել և ժամանակ առ ժամանակ մտնում էին Իրաք և դուրս գալիս Իրաքից: Ի՞նչ է, այժմ դա խնդի՞ր է դարձել»: