Վարժեցված գայլը մարդու նման սգում է տիրոջ գերեզմանին (տեսանյութ)
Life News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Ուիլի մականվամբ ընտանի գայլն իր վարժեցնող ու տանտիրուհի Սառա Վառլիին ապշեցրել է ընտանիքի անդամի մահը սգալով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ուիլին խորապես սգում ոչ վաղ անցյալում Սառայի տատիկի մահը, ով աղջկա բնորոշմամբ՝ եղել է «Ուիլիի ընկերը»: Այն բանից հետո, ինչ տեսանյութը հայտնվել է համացանցում, մի շարք օգտատերեր կասկած են հայտնել, թե Ուիլին իսկապես «արտասվում» է: Նրանց թվացել է, թե կենդանին խեղդվում է:
Այս կապակցությամբ Սառան հայտարարել է. «Ես անասնաբույժ չեմ, սակայն կարող եմ հստակ ասել, որ մինչ այս, երբ մենք նրան բերել ենք գերեզմանոց, Ուիլին երբեք նման բան չէր արել: Ես վստահեցնում են, որ նա չի սատկում և գտնվում է հիանալի ֆիզիկական մարզավիճակում»: