Բաժիններ՝

Վրացի պատգամավորի աշխատասենյակում այրել են Սաակաշվիլիի նկարը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքի ակտիվիստները երեկ ներխուժել են նախկինում իշխող Միասնական ազգային շարժում (ՄԱՇ) կուսակցության պատգամավոր Դավիթ Ճավճանիձեի աշխատասենյակ և այրել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկարը:

Ակցիայի մասնակիցները նախագահի նկարը պոկել են Ճավճանիձեի կաբինետի պատից և այրել են այն՝ ՄԱՇ-ի խորհրդանշանի հետ մեկտեղ: «Վրացական երազանքի» ակտիվիստները պահանջել են, որ ՄԱՇ-ի անդամները լքեն այն շենքը, որում աշխատում են նրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930