«Օրենքով գող» Խոյին հուղարկավորել են Ձորաղբյուր գերեզմանոցում
Ապրիլի 25-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գերեզմանոցում հողին է հանձնվել «օրենքով գող» Ռաֆիկ Խոյեցյանը, ով առավել հայտնի է Խոյ մականունով: Այս մասին գրում է primecrime.ru կայքը՝ նշելով, որ վերջինս մահացել է չորեքշաբթի օրը՝ քաղցկեղից:
Կայքի փոխանցմամբ՝ Խոյի թաղման արարողությանը ներկա են եղել Հայաստանում մշտապես բնակվող գրեթե բոլոր «օրենքով գողերը»: Հուղարկավորությանը մասնավորապես ներկա են եղել նրա որդին՝ Աֆոն, Զապը, Սամոն, Արտյոմ Գորիյսկին, Սուրո Լենինականսկին, Անդիկը, Արու Արմավիրսկին, Արմեն Խոխլան, Ալյոշկա Աշխաբադսկին, ով արտաքսվել էր Ռուսաստանից այս տարվա մարտին: Ռուսաստանից ժամանել էր նաև «օրենքով գող» 77-ամյա Վանիկը: