ԵՄ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան.
«ԵՄ-ն արդեն իսկ մի քանի անգամ հակամարտող կողմերին առաջարկել է իր օգնությունը, ինչը մասնավորապես վերաբերում է նրանց միջև վստահության առաջացմանը: ԵՄ-ը ներկայացրել է իր առաջարկները և այժմ սպասում է կողմերի պատասխանին:
ԵՄ-ը չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, որն ուղղակիորեն զբաղվում է հակամարտության կարգավորմամբ, սակայն ԵՄ-ը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել տվյալ հարցում»: